Ռոնալդու. Ինձ համար «Ոսկե խաղակոշիկից» կարևոր մրցանակ չկա

Ռոնալդու. Ինձ համար «Ոսկե խաղակոշիկից» կարևոր մրցանակ չկա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով չորրորդ անգամ ստացավ ՈւԵՖԱ-ի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, կիսվել է տպավորություններով:

-Այս մրցանակի նշանակությունն ինձ համար անգին է: Ինձ համար ավելի կարևոր մրցանակ չկա, քանի որ հարձակվողի աշխատանքը գոլեր խփելն է: Չորս անգամ դառնալ Եվրոպայի լավագույն ռմբարկուն, չորս անգամ բոլորից շատ գոլեր խփել. սա ինձ համար հիանալի արդյունք է: Հատկապես կարևոր է, որ ոչ մեկի դեռ չէր հաջողվել չորս անգամ ստանալ այս մրցանակը: Այնպես որ, սա կարևոր մրցանակ է, այն իմ աշխատանքի վկան է:

Կարիերայիս սկզբում չէի երազում «Ոսկե խաղակոշիկի» մասին և մտածում էի, որ կկարողանամ այն մեկ կամ երկու անգամ ստանալ: Պարզապես փորձում եմ յուրաքանչյուր մրցաշրջանում հնարավորինս շատ գոլեր խփել: Շարունակելու եմ նույն ոգով: Յուրաքանչյուր մրցանակ ինձ մոտիվացնում է նոր հաջողությունների հասնելու հարցում,-ասել է Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում