Եվրո-2016. Թուրքիան ուղեգիր նվաճեց, Հոլանդիան դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Եվրո-2016. Թուրքիան ուղեգիր նվաճեց, Հոլանդիան դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Հոլանդիայի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլին:

Առաջնության ընտրական փուլի վերջին` 10-րդ տուրում A խմբում ընդգրկված Հոլանդիայի հավաքականն Ամստերդամում 2:3 հաշվով պարտվեց Չեխիային: Զուգահեռաբար ընթացող խաղերում Թուրքիան նվազագույն հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Ղազախստանի հավաքականն արտագնա խաղում առավելության հասավ Լատվիայի նկատմամբ: A խմբից Եվրո-2016-ի ուղեգիր նվաճեցին Չեխիան, Իսլանդիան և Թուրքիան` որպես երրորդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն ցուցանիշ ունեցող հավաքական:

Այսպիսով, A խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է`

Հավաքական Խաղ Միավոր
Չեխիա 10 22
Իսլանդիա 10 20
Թուրքիա 10 18
Հոլանդիա 10 13
Ղազախստան 10 5
Լատվիա 10 5

Եվրո-2016, ընտրական փուլ, 10-րդ տուր

Հոլանդիա – Չեխիա` 2:3
Գոլերը` Հունտելար 70′, վան Պերսի 83′ – Կադերժաբեկ 24′, Շուրալ 35′, վան Պերսի 66’/ինքնագոլ
Հեռացում` Սուխի 43′

Թուրքիա – Իսլանդիա` 1:0
Գոլը` Ինան 89′
Հեռացում` Տյորե 78′

Լատվիա – Ղազախստան` 0:1
Գոլը` Կուատ 65′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում