Եվրո-2016. H խմբից ուղեգիր նվաճեցին Իտալիան ու Խորվաթիան (տեսանյութ)

Եվրո-2016. H խմբից ուղեգիր նվաճեցին Իտալիան ու Խորվաթիան (տեսանյութ)

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասան Նորվեգիայի նկատմամբ: Խորվաթայի ընտրանուն նվազագույն հաշվով հաղթեց Մալթային, իսկ H խմբի երրորդ խաղում Բուլղարիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ադրբեջանի դարպասը:

Այսպիսով, H խմբից Իտալիան և Խորվաթիան Ֆրանսիայում կայանալիք առաջնության ուղեգիր նվաճեցին, իսկ Նորվեգիան կմասնակցի անցումային խաղերին:

Եվրո-2016, ընտրական փուլ, 10-րդ տուր

Իտալիա – Նորվեգիա` 2:1
Գոլերը`  Ֆլորենցի 74′, Պելլե 82′ – Տետտի 23′

Մալթա – Խորվաթիա` 0:1
Գոլը` Պերիշիչ

Բուլղարիա – Ադրբեջան` 2:0
Գոլերը` Ալեքսանդրով 20′, Ռանգելով 56′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում