Եվրո-2016. B խմբի վերջին տուրի արդյունքները (տեսանյութ)

Եվրո-2016. B խմբի վերջին տուրի արդյունքները (տեսանյութ)

Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստները պարտվեցին Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում և զրկվեցին պայքարը շարունակելու հնարավորությունից: Բրյուսելում կայացած խաղում Իսրայելը պարտվեց Բելգիային, որն արդեն ապահովել էր իր տեղը Ֆրանսիայում կայանալիք առաջնությունում:

Զուգահեռաբար ընթացող խաղերիում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հաղթեց Կիպրոսին, իսկ Ուելսը 2:0 հաշվով առավելության հասավ Անդորրայի նկատմամբ:

Այսպիսով, B խմբից ուղեգիր նվաճեցին Բելգիայի և Ուելսի հավաքականները, իսկ Բոսնիա և Հերցեգովինան կմասնակցի անցումային խաղերին:

Եվրո-2016, ընտրական փուլ, 10-րդ տուր

Բելգիա – Իսրայել` 3:1
Գոլերը` Մերտենս 64′, դե Բրույնե 78′, Ազար 84′ – Հեմեդ 88′

Ուելս – Անդորրա` 2:0
Գոլերը` Ռեմսի 50′, Բեյլ 86′

Կիպրոս – Բոսնիա և Հերցեգովինա` 2:3
Գոլերը` Հարալամբիդես 32′, Միտիդիս 41′ – Մեդունյանին 13′, 44′, Ջուրիչ 67′

Հետևեք մեզ նաև Telegram-ում