Եվրո-2016. Հայտնի են անցումային խաղերի մասնակիցները

Եվրո-2016. Հայտնի են անցումային խաղերի մասնակիցները

Հայտնի են այն հավաքականները, որոնք կմասնակցեն Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար անցումային խաղերին:

Անցումային խաղերին մասնակցում են այն հավաքականները, որոնք իրենց խմբերում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Բացառություն է կազմում Թուրքիան, որն անմիջապես ուղեգիր է նվաճել` որպես երրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականներից լավագույն ցուցանիշ ունեցող:

Այսպիսով, անցումային խաղերին մասնակցելու են Բոսնիա և Հերցեգովինան, Ուկրաինան, Իռլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Շվեդիան, Նորվեգիան և Դանիան: Անցումային խաղերի վիճակահանությունը կայանալու է հոկտեմբերի 18-ին, Նյոնում, իսկ խաղերը կկայանան նոյեմբերին:

Եվրո-2016-ի ուղեգիր ունեն հետևյալ հավաքականները` Անգլիա, Չեխիա, Իսլանդիա, Ավստրիա, Պորտուգալիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Իտալիա, Բելգիա, Ուելս, Ալբանիա, Ռումինիա, Գերմանիա, Լեհաստան, Ռուսաստան, Սլովակիա, Խորվաթիա, Թուրքիա և Ֆրանսիա` որպես հյուրընկալող երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում