Եվրոպայի առաջնություն. Անգլիան միացավ լավագույնների խմբին

Եվրոպայի առաջնություն. Անգլիան միացավ լավագույնների խմբին

Ինչպես գիտեք, Անգլիայի հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնության նախընտրական փուլը հաղթահարեց առանց միավոր կորցնելու: Ռոյ Հոջսոնի սաները E խմբում երկուական անգամ հաղթեցին Շվեյցարիայի, Սլովենիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սան Մարինոյի հավաքականներին: Ներկայացնում ենք, թե Անգլիայի ընտրանուց բացի որ հավաքականներն են նման հաջողության հասել:

Ֆրանսիա, Եվրո-92

«Եռագույնները» չմասնակցեցին Եվրո-88-ին և Մունդիալ-1990-ին, բայց ազգային թիմի նախկին ավագ Միշել Պլատինիի ղեկավարությամբ նախընտրական հիանալի ելույթներ ունեցան: Առաջին անգամ պատմության մեջ թիմը Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում ոչ մի միավոր չկորցրեց: Պետք է ավելացնել, որ ֆրանսիացիները ամենաբարդ խմբերից մեկում էին ու կարողացան շրջանցել Իսպանիային, Չեխոսլովակիային, Իսլանդիային և Ալբանիային:

Նախընտրական փուլի 20 գնդակներից 10-ի հեղինակը Ժան-Պյեր Պապենն էր: Նրա անվան դիմաց են գրանցված Չեխոսլովակիայի դարպասը 89-րդ րոպեին գրանցված հաղթական և իսպանացիների հետ խաղի որոշիչ գոլերը: Այդ ժամանակ Իսպանիան պարտվեց Սևիլիայում, որտեղ մինչև այդ 68 տարի և 30 խաղերում պարտություն չէր կրել: Ֆրանսիացիները սեփական հարկի տակ վճռորոշ խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարան Իսլանդիայի դեմ խաղում: Էրիկ Կանտոնան աչքի ընկավ դուբլով ու ռեկորդը սահմանվեց:
Ֆրանսիայի համար եզրափակիչ փուլը հաջողությամբ չպսակվեց: Նրանք ոչ մի հաղթանակ չտոնեցին. մեկնարկային երկու տուրերում ոչ-ոքի խաղացին շվեդների (1:1) և անգլիացիների հետ (0:0), որից հետո Պլատինիի թիմը 1:2 հաշվով պարտվեց առաջնության ապագա չեմպիոն Դանիային: ՈւԵՖԱ-ի այսօրվա ղեկավարը դրանից հետո լքեց հավաքականը:

Չեխիա, Եվրո-2000

Եվրո-96-ին եզրափակիչ հասնելուց հետո Չեխիայի հավաքականը չմասնակցեց Ֆրանսիայում տեղի ունեցած Մունդիալին, բայց վերկանգնվեց Եվրո-2000-ի որակավորման փուլին մասնակցելու համար: Յոզեֆ Խովանեցի սաները մեկնարկային տուրերում հաղթեցին ֆավորիտ մրցակիցներին ու ընտրական փուլի ավարտից 3 տուր առաջ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին: Բոլոր հարցերը լուծելուց հետո էլ նրանք ևս 3 հաղթանակ տոնեցին ու որևէ գնդակ վճռորոշ հանդիպումներում բաց չթողեցին:

Առանցքային դարձան Շոտլանդիայի նկատմամբ տարած 2 հաղթանակները: «Սելտիկ Պարկում» բրիտանացիները 12 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ պարտվեցին 1:2 հաշվով: Դրանից հետո Պրահայի հրաշք-խաղն էր, երբ չեխերը 65-րդ րոպեին 0:2 հաշվի ժամանակ Թոմաշ Ռժեպկի, Պավել Կուկի ու Յան Կոլլերի ջանքերի շնորհիվ երեք գնդակ կարողացան խփել մինչև խաղի ավարտը:

Ֆրանսիացիների հետ 8 տարի առաջ պատահածի նման, չեխերը եզրափակիչ փուլում հաջողության չհասան: Առաջին երկու խաղերում Չեխիան պարտություն կրեց Հոլանդիայից (0:1) և ապագա չեմպիոն Ֆրանսիայից (1:2), բայց վերջում կարողացավ դանիացիների դարպասը 2 անպատասխան գնդակ խփել:

Ֆրանսիա, Եվրո-2004

Գործող չեմպիոնի համար Կիպրոսի, Իսրայելի ու Մալթայի հետ նույն խմբում գտնվելը թեթև զբոսանք էր: Ֆրանսիայում խմբին նույնիսկ անուն էին տվել` «Groupe du Soleil» («Արևի խումբ»): 12 տարի անց Եվրո-92-ի անբասիր որակավորման փուլից հետո ֆրանսիացիները Ժակ Սանտինի ղեկավարությամբ կրկնեցին հաջողությունը:

Թյերի Անրիի ու Զինեդին Զիդանի ծաղկման շրջանը ֆրանսիացիներին Պորտուգալիայում անցկացվող առաջնության եզրափակիչ փուլի գլխավոր ֆավորիտներից մեկը դարձրեց: Մեկնարկային հանդիպման վերջնամասում Զիզուն դուբլի հեղինակ դարձավ անգլիացիների դեմ խաղում և «եռագույններին» մեծ հաղթանակ նվիրեց, ինչից հետո նրանք հայտնվեցին խմբի առաջին հորիզոնականում: ¼ եզրափակիչը, սակայն, կրակ բարձրացրեց. Սանտիի թիմը առաջնության ապագա չեմպիոն հույներին պարտվեց նվազագույն հաշվով:

Գերմանիա, Եվրո-2012

Մունդիալ 2010-ի բրոնզե մեդալակիրները Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի ճանապարհին, կարելի է ասել, լուրջ արգելքների չհանդիպեցին: Տնային 5 խաղերում գերմանացիները 20 գնդակ խփեցին, այդ թվում 6:2 հաշվով հաղթանակ տարան Ավստրիայի նկատմամբ: Այդ խաղից հետո Յոախիմ Լյովի թիմն առաջինն էր, որ Լեհաստանում և Ուկրաինայում անցկացվող առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց: 9 գնդակներով հավաքականի լավագույն ռմբարկու ճանաչվեց Միրոսլավ Քլոզեն:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածը գերմանացիները որպես ֆավորիտներ սկսեցին ու իրենց կարգավիճակն ամրապնդեցին B խմբում Պորտուգալիայի (1:0), Հոլանդիայի (2:1), Դանիայի (2:1) դեմ խաղերում: Բունդեսթիմը ¼ եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց հույներին, հետո անսպասելի պարտություն կրեց իտալացիներից. Մարիո Բալոտելիի կրակոտ խաղն Իտալիային 2:1 հաշվով հաղթանակ բերեց:

Իսպանիա, Եվրո-2012

Անհաղթահարելի նավատորմը նախընտրական փուլի յուրաքանչյուր խաղում առնվազն 2 գնդակ էր խփում, բայց որոշ խաղերում Վիսենտե դել Բոսկեի թիմը ստիպված էր ջանքեր գործադրել: Սկզբում նման անհրաժեշտություն եղավ Շոտլանդիայի դեմ խաղում, որտեղ հյուրերը 2 գնդակ բաց թողեցին, բայց Ֆերնանդո Լյորենտեի շնորհիվ կարողացան հաղթել: Չեխերի դեմ պայքարն էլ հաղթական ավարտ ունեցավ (2:1), որի ժամանակ էլ դուբլով աչքի ընկավ Դավիդ Սիլվան:

Մինչև այդ Եվրո-2008-ում և Մունդիալ 2014-ում հաղթանակ տարած թիմը համոզիչ տեսք ուներ նաև Եվրո-2012-ի եզրափակիչ փուլում: Պորտուգալիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում իսպանացիներն առավելության հասան միայն հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ, բայց ընդհանուր առմամբ 5 խաղ գնդակ բաց չթողեցին և առաջնությունն ավարտեցին իտալացիների նկատմամբ 4:0 հաշվով տոնած հաղթանակով: Իսպանիան պատմության մեջ առաջինն էր, որ պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Անգլիա, Եվրո-2016

Անգլիան Մունդիալ 2014-ի խմբային փուլից դուրս մնալուց հետո լավագույնս կարողացավ ոտքի կանգնել: Ռոյ Հոջսոնի թիմը որակավորման փուլը սկսեց Շվեյցարիայի դեմ 2:0 հաղթանակով ու դրանից հետո որևէ թիմի չթողեց իր ճանապարհին կանգնել` բաց թողնելով ընդամենը 3 գնդակ:

Երկրորդ տուրի շրջանակներում «Ուեմբլիում» 7:0 հաշվով անգլիացիները հաղթեցին Սան Մարինոյին, հետո նվազագույն հաշվով առավելության հասան Էստոնիայի նկատմամբ: Հոջսոնի սաները վաստակեցին Ֆրանսիա մեկնելու իրավունքը Սան Մարինոյի դեմ 6:0 հաշվով տոնած հաղթանակից հետո:

Դրանից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց Անգլիայի պատմության լավագույն ռմբարկու հռչակված Ուեյն Ռունին: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն ազգային հավաքականի կազմում իր 50-րդ գոլը խփեց Շվեյցարիայի դեմ խաղում (2:0): Էստոնիայի և Լիտվայի դեմ վերջին խաղերում Հոջսոնը փորձեց փոփոխել կազմը և հնարավորություն տվեց երիտասարդներին, իսկ վնասվածք ստացած Ռունին բաց թողեց այդ հանդիպումները:

«Ես գոհ եմ հաղթանակից ու գոհ եմ խաղից: 10 խաղում 10 հաղթանակ ունենալը հեշտ չէ, ու մենք կարող ենք հպարտանալ մեզանով: Սա հանճարեղ զգացողություն է. մենք հավասարապես ուղղորդված 10 խաղ անցկացրինք ու 10 հաղթանակ գրանցեցինք: Սակայն, գլխավոր խնդիրը եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելն էր, ու ես ուրախ կլինեի, եթե անգամ 6 հաղթանակ ու 4 ոչ-ոքի գրանցեինք»,-հայտարարեց Հոջսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում