«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Լևանտեին»: Չնայած մի շարք առանցքային ֆուտբոլիստների` վնասվածքներով պայմանավորված բացակայությանը, «սերուցքայիններին» հաջողվեց վստահ հաղթանակ տոնել: Ռաֆայել Բենիտեսի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին Ռուբենի պաշտպանած դարպասը. մեկական գոլով աչքի ընկան Մարսելոն, Կրիշտիանու Ռոնալդուն և Խեսեն:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 18 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լևանտեն» մնաց 6 միավորով` 18-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռեալ» – «Լևանտե»` 3:0
Գոլերը` Մարսելո 29, Ռոնալդու 30′, Խեսե 82′

Հետևեք մեզ նաև Telegram-ում