Շանհայ. Եզրափակչում Ջոկովիչը հաղթեց Ցոնգային

Շանհայ. Եզրափակչում Ջոկովիչը հաղթեց Ցոնգային

Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի տասնակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը Շանհայի «Մասթերս 1000» մրցաշարի եզրափակչում առավելության հասավ Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ:

1 ժամ և 18 րոպե տևած խաղում Ջոկովիչը հաղթեց 6:2, 6:4 հաշվով: 28-ամյա սերբ թենիսիստի ակտիվում 2 էյս է, ոչ մի կրկնակի սխալ, 13 հնարավորից 4 հաղթած բրեյք-փոյնթ, իսկ Ցոնգան 3 կրկնակի սխալ թույլ տվեց և իրացրեց իր միակ բրեյք-փոյնթը:

Նշենք, որ այս տիտղոսը Ջոկովիչի կարիերայում 57-րդն է և 9-րդը` ընթացիկ մրցաշրջանում: Կարիերայի ընթացքում առաջին անգամ Նովակ Ջոկովիչին հաջողվեց մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել «Մասթերս 1000» շարքի 5 մրցաշարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում