«Ռեալը» հաղթեց «Սելտային» և դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Սելտային» և դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Վիգոյի «Բալաիդոս» մարզադաշտում. «Սելտան» հյուրընկալել էր «Ռեալին»:

Մրցաշարային աղյուսակի առաջատարների պայքարում հաղթանակ տոնեցին Ռաֆայել Բենիտեսի սաները: Հանդիպման 8-րդ րոպեին աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն, 23-րդ րոպեին Դանիլոն կրկնապատկեց «սերուցքայինների» առավելությունը: 

Երկրորդ խաղակեսում արձանագրվեց ևս երկու գոլ. 85-րդ րոպեին Նոլիտոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակահատվածում երկու գնդակի առավելությունը վերականգնեց Մարսելոն: Նշենք նաև, որ  57-րդ րոպեից սկսած դաշտի տերերը խաղացին 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Գուստավո Կաբրալը:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 21 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Սելտան» մնաց 18 միավորով և «Բարսելոնայի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները, սակայն կատալոնական թիմը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 9-րդ 

«Սելտա» – «Ռեալ»` 1:3
Գոլերը` Նոլիտո 85′ – Ռոնալդու 8′, Դանիլո 23′, Մարսելո 90+5′
Հեռացում` Կաբրալ 57′

Հետևեք մեզ նաև Telegram-ում