Օբամեյանգի հեթ-տրիկի, Ռոյսի դուբլի շնորհիվ «Բորուսսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Օբամեյանգի հեթ-տրիկի, Ռոյսի դուբլի շնորհիվ «Բորուսսիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի հետնապահ «Աուգսբուրգին»: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 5:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Թոմաս Տուխելի սաներից Պյեր-Էմերիկ Օբամեյանգը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Մարկո Ռոյսը դուբլ ձևակերպեց, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Ռաուլ Բոբադիլյան:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 23 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բավարիային» զիջելով 7 միավորով, իսկ «Աուգսբուրգը» մնաց 5 միավորով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային ցավերի պատճառով չմասնակցեց խաղին:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Աուգսբուրգ»` 5:1
Գոլերը` Օբամեյանգ 18′, 85′, 90+2′, Ռոյս 21′, 33′ – Բոբադիլյա 49′

Հետևեք մեզ նաև Telegram-ում