Գերմանիայի գավաթ. «Բորուսսիա»-«Պադերբորն»` 7:1, Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթ. «Բորուսսիա»-«Պադերբորն»` 7:1, Մխիթարյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլում «Բորուսսիայի» մրցակիցը «Պադերբորնն» էր: Թոմաս Տուխելի սաները վստահ հաղթանակ տոնեցին և պայքարը շարունակելու հնարավորություն ստացան:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Սրջան Լակիչը: Հյուրերի գոլին դորտմունդցիները պատասխանեցին 7 գոլով. դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Կաստրոն, մեկական անգամ աչքի ընկան Ադրիան Ռամոսը, Շինջի Կագավան, Իլկայ Գյունդողանը, Լուկաշ Պիշչեկը և Հենրիխ Մխիթարյանը: Պիշչեկին գոլային փոխանցում կատարեց Մխիթարյանը, ով իր թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Գերմանիայի գավաթ, երկրորդ փուլ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Պադերբորն»` 7:1
Գոլերը` Ռամոս 25′, Կաստրո 30′, 58′, Կագավա 43′, Գյունդողան 55′ / 11-մետրանոց, Պիշչեկ 87′, Մխիթարյան 89′ – Լակիչ 21′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում