«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ (տեսանյութ)

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»: «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում հյուրերը 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին:

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ռամիրեսը: Նախքան ընդմիջման գնալը Ֆիլիպե Կոուտինյոն խփեց պատասխան գոլը: 1:1 հաշիվը պահպանվեց մինչև 74-րդ րոպեն, երբ Կոուտինյոն դուբլ ձևակերպեց: Նախքան եզրափակիչ սուլիչը ևս մեկ գոլ էլ խփեց Քրիստիան Բենտեկեն:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Չելսին» մնաց 15-րդ տեղում` ակտիվում ունենալով 11 միավոր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Չելսի» – «Լիվերպուլ»` 1:3
Գոլերը` Ռամիրես 4′ – Կոուտինյո 45+’, 74′, Բենտեկե 83′

Հետևեք մեզ նաև Telegram-ում