Հենրիխ Մխիթարյանի հիանալի խաղի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Վերդերին» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի հիանալի խաղի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Վերդերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվել էր «Վերդերին»: Բրեմենի «Վեզերշտադիոն» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին:

Հանդիպման 9-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ Մարկո Ռոյսը գրավեց Ֆելիքս Վիդվալդի պաշտպանած դարպասը: 31-րդ րոպեին Էնթոնի Ուջան վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն նախքան ընդմիջման գնալը հյուրերը կրկին առաջ անցան. 44-րդ րոպեին Մաթս Հյումմելսի փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ խաղակեսում «Վերդերին» չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը, իսկ դորտմունդցիները երրորդ գոլը խփեցին. 72-րդ րոպեին կրկին աշխատեց Հենրիխ Մխիթարյան-Մարկո Ռոյս համագործակցությունը, և գերմանացի ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Վերդերը» մնաց 10 միավորով` 14-րդ տեղում:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Վերդեր Բրեմեն» – «Բորուսսիա Դորտմունդ»` 1:3
Գոլերը` Ուջա 31′ – Ռոյս 9′, 72′, Մխիթարյան 44′

Հետևեք մեզ նաև Telegram-ում