«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»

«Միկան» նվազագույն հաշվով հաղթեց «Ուլիսին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Միկան» հյուրընկալել էր «Ուլիսին»: Հանդիպման ընթացքում արձանագրվեց միայն մեկ գոլ. 9-րդ րոպեին Սամվել Մելքոնյանի խփած գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին:

Այս հանդիպումից հետո «Միկան» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» շարունակում է եզրափակել աղյուսակը` ակտիվում ունենալով ընդամենը 2 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 12-րդ տուր

«Միկա» – «Ուլիս»` 1:0
Գոլը` Մելքոնյան 9′

Հետևեք մեզ նաև Telegram-ում