F խումբ. «Բավարիան» ջախջախեց «Արսենալին», «Օլիմպիակոս»-«Դինամո»` 2:1 (տեսանյութ)

F խումբ. «Բավարիան» ջախջախեց «Արսենալին», «Օլիմպիակոս»-«Դինամո»` 2:1 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտներից «Բավարիան» խմբային փուլի չորրորդ տուրում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ: Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի կազմում մեկական գոլով աչքի ընկան Ռոբերտ Լևանդովսկին, Դավիդ Ալաբան, Արյեն Ռոբենը, իսկ Թոմաս Մյուլլերը դուբլ ձևակերպեց, «զինագործներից» էլ հեղինակության գոլը խփեց Օլիվյե Ժիրուն:

F խմբի մյուս` «Օլիմպիակոս» – «Դինամո Զագրեբ» հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: Հունական թիմի կազմում դուբլոբ աչքի ընկավ Ֆելիպե Պարդոն, իսկ հյուրերի գոլը խփեց Արմին Հոջիչը:

Այս հանդիպումներից հետո «Բավարիան» ու «Օլիմպակոսն» ունեն 9-ական միավոր և կիսում են F խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ «Դինամոն» ու «Արսենալն» ունեն 3-ական միավոր:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր, F խումբ

«Բավարիա» – «Արսենալ»` 5:1
Գոլերը` Լևանդովսկի 10′, Մյուլլեր 29′, 89′, Ալաբա 44′, Ռոբեն 55′ – Ժիրու 69′

«Օլիմպիակոս» – «Դինամո Զագրեբ»` 2:1
Գոլերը` Պարդո 65′, 90′ – Հոջիչ 21′
Հեռացում` Պիվարիչ 79′
Չիրացրած 11-մետրանոց` Ֆորտունիս 53′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում