«Բորուսսիան» ջախջախեց «Գաբալային», Մխիթարյանը` հիասքանչ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Բորուսսիան» ջախջախեց «Գաբալային», Մխիթարյանը` հիասքանչ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» վստահ հաղթանակ տոնեց ադրբեջանական «Գաբալայի» նկատմամբ և ապահովեց իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը հաղթեցին 4:0 հաշվով` յուրաքանչյուր խաղակեսում խփելով երկուական գոլ: Հանդիպման 28-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո դորտմունդցիներին առաջ մղեց Մարկո Ռոյսը: Նախքան ընդմիջման գնալը Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ Մխիթարյանը մասնակցեց նաև երկրորդ գոլային գրոհին:

67-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստներից Սերգեյ Զենևը դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն այսքանով չավարտվեց ադրբեջանական թիմի ջախջախիչ պարտությունը. 70-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը, ով շատ ակտիվ էր ամբողջ հանդիպման ընթացքում, Լուկաս Պիչշեկի փոխանցումից հետո հիանալի հարվածով գրավեց Դավիդ Պետժկեվիչի պաշտպանած դարպասը:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 10 միավոր, գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը և ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում, իսկ «Գաբալան» մնաց 1 միավորով` վերջին տեղում: Նշենք նաև, որ այս խմբի մյուս` «Կրասնոդար»-«ՊԱՕԿ» խաղում դաշտի տերերը հաղթել են 2:1 հաշվով:

Եվրոպայի լիգա, չորրորդ տուր, C խումբ

«Բորուսսիա Դորտմունդ» – «Գաբալա»` 4:0
Գոլերը` Ռոյս 28′, Օբամեյանգ 45′, Զենև 67’/ինքնագոլ, Մխիթարյան 70′

Հետևեք մեզ նաև Telegram-ում