«Բորուսսիան» հաղթեց «Շալկե 04»-ին, Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Բորուսսիան» հաղթեց «Շալկե 04»-ին, Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում կայացավ Ռուրյան դերբին. Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալել էր Գելզենկիրխենի «Շալկե 04»-ին:

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 3:2 հաշվով: 30-րդ րոպեն գլխի հարվածով դաշտի տերերին առաջ մղեց Սինձի Կագավան: Հյուրերին բավականին արագ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 32-րդ րոպեին աչքի ընկավ Կլաս Յան Հունտելարը: Նախքան ընդմիջման գնալը դորտմունդցիներտ կրկին առաջ անցան հաշվի մեջ. 43-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` անկյունայինից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Մատիաս Գինտերը:

 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 47-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանը փոխանցում կատարեց Գոնսալո Կաստրոյին, վերջինս էլ գնդակը հասցեագրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, իսկ գաբոնացի հարձակվողը հաշիվը դարձրեց 3:1: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Շալկե 04»-ի ֆուտբոլիստները կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 71-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Հունտելարը:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 29 միավոր և 5 միավորով է զիջում առաջատար «Բավարիային», իսկ «Շալկե 04»-ը մնաց 20 միավորով` 5-րդ տեղում:

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Շալկե 04»` 3:2
Գոլերը` Կագավա 30′, Գինտեր 43′, Օբամեյանգ 47′ – Հունտելար 32′, 71′

Հետևեք մեզ նաև Telegram-ում