«Բարսելոնան» ջախջախեց «Ռեալին» և ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

«Բարսելոնան» ջախջախեց «Ռեալին» և ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» վստահ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: 

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիները 4 անպատասխան գոլ խփեցին Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը: 11-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Լուիս Սուարեսը: Մադրիդցիներն այս գոլից հետո չակտիվացան, իսկ կատալոնացիները նախքան ընդմիջման գնալը ևս մեկ անգամ աչքի ընկան. 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Նեյմարը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ռեալը» փոքր ինչ ակտիվություն ցուցաբերեց, սակայն 53-րդ րոպեին Անդրես Ինյեստան ավելի խոշոր դարձրեց իր թիմի առավելությունը: 0:3 հաշվից հետո «Ռեալի» կազմում Խամես Ռոդրիգեսին փոխարինեց Իսկոն, ով փոքր ինչ ակտիվություն հաղորդեց խաղին, սակայն անարդյունք. 74-րդ րոպեին Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց և ապահովեց «Բարսելոնայի» ջախջախիչ հաղթանակը:

Նշենք նաև, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 57-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Իվան Ռակիտիչի փոխարեն, իսկ «Ռեալը» հանդիպումն ավարտեց 10 հոգով. 84-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Իսկոն:

Այս հաղթանակից հետո 30 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» մնաց 24 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռեալ» – «Բարսելոնա»` 0:4
Գոլերը` Սուարես 11′, 74′, Նեյմար 39′, Ինյեստա 53′
Հեռացում` Իսկո 84′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում