«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Ման. Սիթիին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Ման. Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լիվերպուլը» վստահ հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: «Էտիհադ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով: 

7-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Էլյակիմ Մանգալան: Առաջին խաղակեսի միջնամասում Ֆիլիպե Կոուտինյոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 32-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինյոն հաշիվը դարձրեց 0:3: Նախքան ընդմիջման գնալը` 44-րդ րոպեին, վնասվածքից ապաքինված Սերխիո Ագուերոն կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլառատ առաջին խաղակեսից հետո երկրորդում արձանագրվեց միայն 1 գոլ. 81-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Մարտին Շկրտելը:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Սիթին» մնաց 26 միավորով` երրորդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»` 1:4
Գոլերը` Ագուերո 44′ – Մանգալա 7′ / ինքնագոլ, Կոուտինյո 23′, Ֆիրմինյո 32′, Շկրտել 81′

Հետևեք մեզ նաև Telegram-ում