ՉԼ. «Բայերը» ոչ-ոքի խաղաց «ԲԱՏԷ»-ի հետ (տեսանյութ)

ՉԼ. «Բայերը» ոչ-ոքի խաղաց «ԲԱՏԷ»-ի հետ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվել էր «ԲԱՏԷ»-ին: Բորիսովում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Երկրորդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Միխայիլ Գորդեյչուկը, իսկ 68-րդ րոպեին «Բայերի» պատասխան գոլը խփեց Ադմիր Մեհմեդին:

Այս հանդիպումից հետո «ԲԱՏԷ»-ն ունի 4 միավոր, իսկ «Բայերը»` 5: E խմբի առաջատարը «Բարսելոնան» է, որը 4 խաղում 10 միավոր է վաստակել, իսկ «Ռոման» ունի 5 միավոր:

Չեմպիոնների լիգա, E խումբ, 5-րդ տուր

«ԲԱՏԷ» – «Բայեր»` 1:1
Գոլերը` Գորդեյչուկ 2′ – Մեհմեդի 68′

Հետևեք մեզ նաև Telegram-ում