Մատերացին հասկացրել է, որ Բենիտեսին մարզիչ չի համարում

Մատերացին հասկացրել է, որ Բենիտեսին մարզիչ չի համարում

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկո Մատերացին հասկացրել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին մարզիչ չի համարում։ Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը 2013 թվականից գլխավորել է «Նապոլին» և ընթացիկ մրցաշրջանից առաջ հեռացել իտալական ակումբից՝ պաշտոնը զիջելով Մաուրիցիո Սարիին։

-«Նապոլիի» գլխավոր տարբերությունն այս տարի նախորդ մրցաշրջանի համեմատ այն է, որ այժմ թիմը մարզիչ ունի։ Հիմա «Նապոլին» այնքան լավն է, որ մրցակիցները վախենում են նրանից։ Թիմը հիանալի կազմակերպված է խաղում, բոլոր ֆուտբոլիստներն աշխատում են թիմի համար։ Գումարած Իգուայինը, ով աշխարհի լավագույն հարձակվողների հնգյակում է։

Կարծում եմ՝ «Յուվենտուսը» կվերադառնա սկուդետոյի համար պայքարին, բայց չեմպիոն չի դառնա։ Իսկ «Միլանը» կուղևորվի Եվրոպա լիգա։ Միխայլովիչը լավ մարզիչ է, սակայն թիմին պակասում է վարպետությունը,-Մատերացիի խոսքը մեջբերված է «Gazzetta dello Sport»-ից։

Կարդացեք նաև` «Մարկոն՝ ընդդեմ բոլորի. 6 պատմություն այն մասին, թե ում հետ է պատերազմել Մատերացին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում