Դե Բուր. «Ման. Յունայթեդում» Ռոնալդուին ծաղրում ու քննադատում էին

Դե Բուր. «Ման. Յունայթեդում» Ռոնալդուին ծաղրում ու քննադատում էին

Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լիովին չի բացվել «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու տարիներին։ Այդ մասին մասնագետն ասել է պորտուգալացին ֆուտբոլիստի և «մանկունյացիների» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայի համեմատության համատեքստում։

-Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդում» չէր հասել իր լավագույն աստիճանին։ Հիշում եմ, որ նրա վերաբերյալ մեծ կասկածներ կային։ Չին կարծում, որ նա կկարողանա դաշտում որոշիչ դեր կատարել։ Սկզբում Ռոնալդուին քննադատում էին իր էքսցենտրիկության համար, իսկ հետո ծիծաղում էին նրա վրա։ Բայց տեսեք՝ ուր է նա հիմա։

Դեպայը ևս առավելագույն մակարդակին հասնելու ներուժ ունի, սակայն դեռ բաներ կան, որոնց վրա պետք է աշխատի,-դե Բուրի խոսքն է մեջբերում «De Telegraaf»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում