Ջերրարդը հաստատել է, որ մարզվելու է «Լիվերպուլի» հետ

Ջերրարդը հաստատել է, որ մարզվելու է «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերրարդը, ով այժմ հանդես է գալիս «Լոս Անջելես Գելաքսիի» կազմում, հաղորդել է, որ որոշ ժամանակ մարզվելու է անգլիական թիմի հետ՝ Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ։

-Ես մի քանի շաբաթով կվերադառնամ «Լիվերպուլ», որ թիմի հետ մարզվեմ։ Ցանկանում եմ հնարավորինս արագ աշխատել Կլոպի հետ։ Հետաքրքիր կլինի նրանից ինչ-որ բան սովորելը,-ասել է Ջերրարդը «ITV»-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջերրարդը «Լիվերպուլի» վետերանների թիմի կազմում խաղալու է ավստրալական ֆուտբոլի վետերանների հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու Սիդնեյում հունվարի 7-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում