Մյուլլերը գերազանցել է Ռաուլի ռեկորդը

Մյուլլերը գերազանցել է Ռաուլի ռեկորդը

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Օլիմպիակոսի» դեմ խաղում 4:0 հաշվով հաղթանակ է տարել։ Գերմանական ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը 50-րդ հաղթական հանդիպումն է անցկացրել ՉԼ-ում։

Մյուլլերն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով այդպիսի ցուցանիշ է արձանագրել։ Մինչ այդ ՉԼ-ում 50 հաղթանակ տարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը եղել է Մադրիդի «Ռեալի» նախկին աստղ Ռաուլը, ով եղել է 26 տարեկան 257 օրական։ Մյուլլերն այժմ 26 տարեկան 72 օրական է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում