Հայաստանի Գավաթ. «Ուլիսը» հաղթեց «Բանանցին», բայց դուրս մնաց պայքարից

Հայաստանի Գավաթ. «Ուլիսը» հաղթեց «Բանանցին», բայց դուրս մնաց պայքարից

Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Բանանցը» հյուրընկալել էր «Ուլիսին»։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 3:0 հաշվով՝ հօգուտ «Բանանցի»։

Հանդիպման մեկնարկից 19 րոպե անց Լաերսիոն առաջ մղեց «Բանանցին», սակայն «Ուլիսը» 31-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Վիգեն Ավետիսյանը։ 36-րդ րոպեին Լաերսիոն դարպասը ևս մեկ անգամ գրավեց, սակայն գտնվում էր խաղից դուրս վիճակում, և գոլը չարձանագրվեց, իսկ «Ուլիսը» մեկ րոպե անց արագ հակագրոհով առաջ անցավ հաշվի մեջ։ Կրկնակի հարվածով գոլ հեղինակեց Արման Թությանը։

Չնայած երկուստեք գրոհներին՝ հաշվի մեջ փոփոխություն այլևս չգրանցվեց, և «Ուլիսը» հաղթեց 2:1 հաշվով, սակայն երկու հանդիպումների արդյունքում պայքարը շարունակում է «Բանանցը»։

«Բանանց»-«Ուլիս»` 1:2 
Գոլերը՝ Լայերսիո Գոմես Կոստա 19′ («Բանանց»), Վիգեն Ավետիսյան 31′, Արման Թության 37′ («Ուլիս»)
Առաջին հանդիպումը՝ 3:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում