Մոդրիչին ու «Ռեալի» այլ ֆուտբոլիստների դուր չեն գալիս Բենիտեսի մարզումները

Մոդրիչին ու «Ռեալի» այլ ֆուտբոլիստների դուր չեն գալիս Բենիտեսի մարզումները

Մադրիդի «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների դուր չեն գալիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի մարզումները, վստահեցնում է «Cadena Ser»-ը։

Համաձայն աղբյուրի տեղեկությունների, այդ ֆուտբոլիստների թվում է կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Օրինակ, «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներին դուր չի գալիս այն, որ Բենիտեսը հաճախ է ընդհատում վարժությունները բացատրությունների համար։

Վերջին շրջանում իսպանական լրատվամիջոցները հաճախ են գրում, որ Բենիտեսը խնդիրներ ունի իր սաների հետ։ Հեղինակավոր «Marca» պարբերականը օրերս հաղորդել է, որ Բենիտեսի հանդեպ բացասաբար են տրամադրված ոչ միայն հիմնական, այլև պահեստային կազմի խաղացողները, սակայն այդ տեղեկությունները դեռևս չեն հաստատվել ո´չ խաղացողների, ո´չ մարզչի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում