Ռամոսն ու Խամեսը դժգոհ են Բենիտեսից

Ռամոսն ու Խամեսը դժգոհ են Բենիտեսից

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների մեծ մասն աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, վստահեցնում է իսպանական «Sport» առցանց պարբերականը։ 

Սակայն, համաձայն աղբյուրի տեղեկությունների, թիմում այս պահին կա երկու ֆուտբոլիստ, ովքեր չափազանց դժգոհ են իսպանացի մասնագետի աշխատանքից։ Պարբերականը նշում է թիմի ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսի և կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի անունները։ Մարզչին էլ իր հերթին դուր չի գալիս Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի նվիրումի աստիճանը. Խամեսի խաղը հիասթափեցրել է Բենիտեսին, բայց ամենից առաջ «Ռեալի» մարզչին դուր չի գալիս ֆուտբոլիստի պահվածքը։

Աղբյուրը նշում է նաև, որ կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Թոնի Կրոսն այն ֆուտբոլիստներն են, ովքեր ամենաշատն են պաշտպանում Բենիտեսին, մինչդեռ օրեր առաջ մեկ այլ իսպանական լրատվամիջոց հավաստիացնում էր, որ խորվաթ ֆուտբոլիստին դուր չի գալիս մարզումների ժամանակ Բենիտեսի աշխատանքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում