«Տաշիրը» կպայքարի բրոնզե մեդալների համար
27/11/2015 13:03
Նմանատիպ
Թեհրանում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը C խմբում զբաղեցրել էր առաջին տեղը և կիսաեզրափակչում պայքարելու էր ԱՄՆ-ն ներկայացնող «Մերկուրի» ակումբի հետ:
Կիսաեզրափակչում «Տաշիրը» 2:6 հաշվով զիջել է «Մերկուրիին» և բրոնզե մեդալների համար կպայքարի Իրանը ներկայացնող «Քեփայաթի» ակումբի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում