Անչելոտի. «Բարսելոնայի» դեմ խաղում «Ռեալը» թիմ չէր

Անչելոտի. «Բարսելոնայի» դեմ խաղում «Ռեալը» թիմ չէր

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վերլուծել է թիմի խաղը Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսի սաները 0:4 հաշվով պարտություն էին կրել։

-«Ռեալի» մեկնարկային կազմը լավն էր։ Դաշտ էին դուրս եկել հիանալի ֆուտբոլիստներ։ Անցյալ մրցաշրջանում նրանք իրոք լավ էին խաղում, բայց այս հանդիպման ժամանակ նրանք ունակ չեղան թիմային խաղ ցույց տալու։ Դրանում էր խնդիրը։

Նրանք ջանում էին պրեսինգի ենթարկել մրցակցին նրանց կիսադաշտում, սակայն չէին կարողանում խլել գնդակը։ «Բարսելոնայի» խաղացողները իրենց գնդակով շատ հարմարավետ էին զգում,-Անչելոտիի խոսքն է փոխանցում «Marca»-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում