Նասրին ընդգրկվել է Վալբուենայի շանտաժի գործով հետաքննության մեջ

Նասրին ընդգրկվել է Վալբուենայի շանտաժի գործով հետաքննության մեջ

Հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին առնչություն ունի «Լիոնի» կիսապաշտպան, Ֆրանսիայի  հավաքականում իր թիմակից Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի հետ։

Ինչպես հայտնում է «Le Monde»-ն, լսված որոշ հեռախոսային խոսակցությունների հիման վրա, որոնց իսկությունը հաստատվել է վկաների կողմից, հայտնի է դարձել, որ Նասրին տեղյակ է եղել Վալբուենայի նկատմամբ շանտաժի շուրջ իրավիճակի մասին։ Ֆուտբոլիստն ինքը հրաժարվել է մեկնաբանել իրմասնակցությունն այդ գործին։

Հիշեցնենք, որ գործով մյուս կասկածյալը Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում