Սուարես. Կան ֆուտբոլիստներ, ովքեր ավելի են արժանի «Ոսկե գնդակին», քան Ռոնալդուն

Սուարես. Կան ֆուտբոլիստներ, ովքեր ավելի են արժանի «Ոսկե գնդակին», քան Ռոնալդուն

«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Լուիս Սուարեսը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի արժանի չէ «Ոսկե գնդակ» մրցանակին:

-Ես ընտրում եմ Մեսսիին, Նեյմարին և Թոմաս Մյուլլերին: Լուիս Սուարեսը լավագույն եռյակում կլինի մյուս տարի: Մյուլլերը հիանալի խաղաց «Բավարիայում» և Գերմանիայի հավաքականում: Ինչ վերաբերվում է Ռոնալդուին` նա այս տարի լավ չի խաղացել, և կան ֆուտբոլիստներ, ովքեր ավելի են արժանի այս մրցանակին,-ասել է նախկին ֆուտբոլիստը «Radio Barcelona»-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում