Ալեն Դանիելյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալեն Դանիելյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լեհաստանում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ավարտել է իր ելույթները: Կիսաեզրափակիչ փուլում մեր մարզիկը պարտվել է ադրբեջանցի Ռուսլան Ռուստամովին և դարձել բրոնզե մեդալակիր:

Հավելենք, որ ավելի ուշ եզրափակիչ փուլի համար կպայքարի Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Վահե Բադալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում