«Տաշիրը» պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

«Տաշիրը» պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել էր «Տաշիր» ակումբով:

«Տաշիրը» խմբային փուլը վստահությամբ էր հաղթահարել` առավելության հասնելով Ղրղզստանի (6:2), Վրաստանի (4:4, 19-15 միավորներով), Բուլղարիայի (7:1) նկատմամբ, իսկ իսաեզրափակչում հայ ազատոճայինները 2:6 հաշվով զիջել էին ԱՄՆ-ն ներկայացնող «Տիտան Մերկուրի» ակումբին: Բրոնզե մեդալի համար պայքարում հայկական ակումբը 1:7 հաշվով պարտություն կրեց իրանական «Քեֆայաթի» ակումբից: Մրցաշարի հաղթող դարձավ իրանյան «Բիմեհ-Ռազի» ակումբը, որը եզրափակչում 7:1 հաշվով հաղթեց «Մերկուրի» ակումբին:

Հավելենք` «Տաշիր» ակումբը ներկայացնում էին Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Երվանդ Թադևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում