Բենիտեսի գլխավորությամբ «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի հաճախ են վնասվածքներ ստանում

Բենիտեսի գլխավորությամբ «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի հաճախ են վնասվածքներ ստանում

«Ռեալի» ֆուտբոլիստների վնասվածքներ ստանալու հաճախականությունը դժվար թե ուրախացնի ակումբի մարզչական անձնակազմին և ղեկավարությանը:

2015-16թթ. մրցաշրջանի մեկնարկից հետո մադրիդյան թիմից 15 ֆուտբոլիստ արդեն տարբեր աստիճանի լրջության մկանային վնասվածքներ է ստացել:

Հետաքրքրական է այն, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Կարլո Անչելոտիին աշխատանքից ազատելու ժամանակ շահարկվում են այն թեման, որ իտալացի մասնագետի մարզումները լավ չեն ընթանում, և ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ չեն պատրաստվում խաղերին: Սակայն Անչելոտիի օրոք առաջնության 13-րդ տուրից հետո արձանագրվել էր մկանային վնասվածքի 8 դեպք:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում