Մոուրինյու. Կուրտուան չի մասնակցի «Տոտենհեմի» հետ խաղին

Մոուրինյու. Կուրտուան չի մասնակցի «Տոտենհեմի» հետ խաղին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ խաղից առաջ խոսել է վնասվածքներ ունեցող Ջոն Թերրիի, Ռամիրեսի և Տիբո Կուրտուայի մասին: Թերրին և Ռամիրեսը վնասվածք են ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` «Մաքքաբիի» հետ խաղում, իսկ Կուրտուան սեպտեմբերից խաղադաշտ դուրս չի եկել:

-Ջոն Թերրիի վնասվածքի մասին հստակ ոչինչ չեմ կարող ասել: Չեմ կարող ասել, որ նա հաստատ չի մասնակցի առաջիկա խաղին, քանի որ մասնակցության հավանականություն կա: Այսօր նա չի մարզվել, բայց մենք հույս ունենք` Թերրին արագ կապաքինվի: Ռամիրեսի մասին նույնը կարող եմ ասել: Կապրենք, կտեսնենք` ինչ կլինի:

Ֆալկաոն դեռ չի ապաքինվել վնասվածքից, իսկ Կուրտուան մարզվում է ընդհանուր խմբում, սակայն կիրակի օրը նա խաղադաշտ դուրս չի գա: Ամեն դեպքում, նշեմ, որ Տիբոյի մոտ առաջընթաց կա,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում