«Ուլիսի» անկումը շարունակվում է. «Արարատ»-«Ուլիս»` 3:1

«Ուլիսի» անկումը շարունակվում է. «Արարատ»-«Ուլիս»` 3:1

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում «Արարատը» հյուրընկալեց «Ուլիսին»:

12-րդ րոպեին «Ուլիսից» Հայկ Հունանյանն ինքնագոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով տանտերերին։ 40-րդ րոպեին Գևորգ Նռանյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 60-րդ րոպեին Մհեր Սահակյանը հաշիվը դարձրեց խոշոր։  «Ուլիսին» հաջողվեց միայն հեղինակության գոլ խփել. 91-րդ րոպեին աչքի ընկավ Վիգեն Ավետիսյանը։

Այս հաղթանակից հետո «Արարատն» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով ընդամենը 2 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 15-րդ տուր

«Արարատ» – «Ուլիս»՝ 3:1
Գոլերը` Հունանյան 12′ / ինքնագոլ, Նռանյան 40′, Սահակյան 60′ – Ավետիսյան 91′

Հետևեք մեզ նաև Telegram-ում