«Նապոլին» հաղթեց «Ինտերին» և դարձավ առաջատար (տեսանյութ)

«Նապոլին» հաղթեց «Ինտերին» և դարձավ առաջատար (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայանացավ Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում. «Նապոլին» հյուրընկալել էր «Ինտերին»:

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին Գոնսալո Իգուայինն առաջ մղեց դաշտի տերերին: Առաջին կեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին, իսկ «Ինտերն» ընդմիջման գնաց 10 հոգով. 44-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Յուտո Նագատոմոն: Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գոլ խփեցին. 62-րդ րոպեին Իգուայինը դուբլ ձևակերպեց, իսկ 5 րոպե անց հաշիվը կրճատեց Ադեմ Լյայիչը:

Այս հաղթանակից հետո «Նապոլին» ունի 31 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» մնաց 30 միավորով` երկրորդ հորիզոնականում:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նապոլի» – «Ինտեր»` 2:1
Գոլերը` Իգուային 2′, 62′ – Լյայիչ 67′
Հեռացում` Նագատոմո 44′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում