Շուստեր. Թող «Բարսելոնան» զգույշ լինի

Շուստեր. Թող «Բարսելոնան» զգույշ լինի

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը կարծում է` ոչ ոք չի կարող երաշխավորել, որ «Բարսելոնան» մինչև մրցաշրջանի ավարտը նույնքան հաջող հանդես կգա: Իսպանիայի առաջնության 13-րդ տուրից հետո կատալոնական թիմն ունի 33 միավոր և միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Թող «Բարսելոնան» զգույշ լինի: Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» նույն ձևով մեկնարկեց, իսկ հետո…»,-Շուստերի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում մադրիդյան թիմը ոչ մի տիտղոս չնվաճեց, իսկ Կարլո Անչելոտին հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում