Դավիդս. Ռոնալդուն ընդամենը աթլետ է, իսկ Մեսսիի արածն աննկարագրելի է

Դավիդս. Ռոնալդուն ընդամենը աթլետ է, իսկ Մեսսիի արածն աննկարագրելի է

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարներ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Դավիդսը նախապատվությունը տալիս է արգենտինացի հարձակվողին:

-Կրիշտիանուն ընդամենը աթլետ է, իսկ Մեսսիի արածն աննկարագրելի է: Լեոն կարողանում է ընդունել դրիբլինգը, խաղալ փոխանցումներով, իր վրա վերցնել խաղի կազմակերպումը:

Ռոնալդուն աշխատում է` քրտինքը դեմքին: Նման ձևով աշխատելու դեպքում կարելի է լինել այնպիսին, ինչպիսին այժմ նա է, բայց հնարավոր չէ դառնալ Մեսսիի նման,-Դավիդսի խոսքը մեջբերված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում