Լևանդովսկի. Ես ավելի քիչ ճնշում եմ զգում, քան Օբամեյանգը

Լևանդովսկի. Ես ավելի քիչ ճնշում եմ զգում, քան Օբամեյանգը

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ խաղալով մյունխենյան ակումբում` ավելի քիչ ճնշում է զգում, քան Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Բունդեսլիգայի 14-րդ տուրից հետո Օբամեյանգը, ակտիվում ունենալով 17 գոլ, գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը, իսկ Լևանդովսկին խփել է 14 գոլ:

-Օբամեյանգն արդեն 17 գոլ է խփել, բայց երբեմն լինում են հանդիպումներ, որոնցից հետո շատ բան է փոխվում: «Բավարիայում» շատ են հարձակվողական ոճի ֆուտբոլիստները, ովքեր կարողանում են գոլեր խփել, ուստի ես ավելի քիչ ճնշում եմ զգում, քան Օբամեյանգը:

Այժմ վաղ է ասել, թե ի վերջո քանի գոլ է պետք խփել թոփ-մակարդակի ռմբարկու դառնալու համար… 14 կամ 17 գոլը շատ քիչ է: Կարծում եմ` ես կարող եմ երկու անգամ ավելի շատ խփել,-Լևանդովսկու խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում