Հայ սուսերամարտիկները մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայ սուսերամարտիկները մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկությանը

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներ Էդուարդ Օվիկյանը և Մայքլ Հովհաննիսյանը մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ՝ մտնելով 128 լավագույնների մեջ: Այնուհետ կարողացավ հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, սակայն պարտվեց ռուս սուսերամարտիկին: Այս մրցաձևին մասնակցում էր 278 մարզիկ:

Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) խմբային փուլում տարավ 4 հաղթանակ և կարողացավ մտնել 64 լավագույնների մեջ, բայց պարտվեց ճապոնացի մարզիկին: Հովհաննիսյանը կարողացավ Օլիմպիական խաղերի վարկանիշային 2 միավոր ձեռք բերել:

Այսպիսով, սուսերամարտիկների համար մրցումային տարին ավարտված է: 2016 թվականին հունվարին կկայանա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:

Աղբյուր` ՀԱՕԿ լրատվական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում