Մեսսին և Նեյմարը կարծում են` Սուարեսը պետք է լիներ «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

Մեսսին և Նեյմարը կարծում են` Սուարեսը պետք է լիներ «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը կարծում են, որ իրենց թիմակից Լուիս Սուարեսը պետք է ընդգրկվեր «Ոսկե գնդակ – 2015»-ի հիմնական թեկնածուների թվում:

Հիշեցնենք, որ լավագույն եռյակում ընգրկվել են Մեսսին, Նեյմարը և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ հաղթողի անունը պարզ կդառնա 2016 թվականի հունվարի 11-ին:

«Կցանկանայի հիմնական թեկնածուների թվում լինել Նեյմարի և Սուարեսի հետ: Լուիսն արժանի էր դրան, բայց Կրիշտիանու Ռոնալդուն էլ լավ ֆուտբոլիստ է»,-ասել է Մեսսին:

«Ինձ համար շատ կարևոր է լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում: Լուիս Սուարեսը ևս պետք է լիներ այս ցանկում: Մեսսին ֆավորիտն է, ինձ համար նա լավագույնն է»,-ասել է Նեյմարը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում