Մանչինի. «Ինտերն» արժանի չէր պարտության

Մանչինի. «Ինտերն» արժանի չէր պարտության

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Նապոլիից» 1:2 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Կարծում եմ` արժանի հանդիպում ենք անցկացրել` բացառությամբ մեկնարկային 15 րոպեի: Անմիջապես կոպիտ սխալ թույլ տվեցինք և գոլ բաց թողեցինք, բայց հետո խաղը հավասարվեց, մրցակիցը մեզ համար լուրջ խնդիրներ չստեղծեց:

Ըստ իս, Նակատոմոյի հեռացումն աբսուրդ էր: Մրցավարը սխալվեց` նրան առաջին դեղին քարտը ցույց տալով. այդ ժամանակ մրցակիցը սիմուլյացիայի էր դիմել, խախտում չկար: Սակայն անգամ 10 հոգով «Ինտերը» գրոհում էր: Բարդ հանդիպում ստացվեց, և մենք հաստատ արժանի չէինք պարտության,-Մանչինիի խոսքը մեջբերված է «Ինտերի» պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում