«Սպարտակը» հաղթեց, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում «Սպարտակն» առավելության հասավ «Կռիլյա Սովետովի» նկատմամբ: Դմիտրի Ալենիչևի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց. միակ գոլն առաջին րոպեին խփեց Կվինսի Պրոմեսը:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ խաղաժամանակ ստացավ. 60-րդ րոպեին Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ Զե Լուիշի փոխարեն, իսկ 78-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: Արազ Օզբիլիսը հայտավորված էր խաղին, սակայն խաղաժամանակ չստացավ:

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Կռիլյա Սովետովը» մնաց 19 միավորով՝ 12-րդ տեղում:

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Սպարտակ» – «Կռիլյա Սովետով»՝ 1:0
Գոլը՝ Պրոմես 1՜

Հետևեք մեզ նաև Telegram-ում