Մխիթարյանի հիանալի խաղի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

Մխիթարյանի հիանալի խաղի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին»: «Ֆոլկսվագեն Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:2 հաշվով: 

32-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ խաղից հետո Դիեգո Բենալյոյի պաշտպանած դարպասը գրավեց Մարկո Ռոյսը:

Թոմաս Տուխելի սաների նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 91-րդ րոպեն, երբ Լուկաշ Պիշչեկի խախտման արդյունքում Ռոման Բյուրկիի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ռիկարդո Ռոդրիգեսը: Թվում էր՝ խաղն ավարտվելու է 1:1 հաշվով, սակայն 93-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Սինձի Կագավան հաղթանակ պարգևեց դորտմունդյան թիմին:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը, ով հիանալի հանդիպում անցկացրեց, կատարեց Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում իր 8-րդ և 9-րդ գոլային փոխանցումները:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Մյունխենի «Բավարիային» զիջելով 5 միավորով: «Վոլֆսբուրգը» մնաց 25 միավորով՝ հինգերորդ տեղում:

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վոլֆսբուրգ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1:2
Գոլը՝ Ռոդրիգես 90+1′ / 11-մետրանոց – Ռոյս 32′, Կագավա 90+3′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում