ՉԼ. «Ման. Յունայթեդը» թողնում է պայքարը, «Վոլֆսբուրգը» և «ՊՍՎ»-ն 1/8 եզրափակչում են (տեսանյութ)

ՉԼ. «Ման. Յունայթեդը» թողնում է պայքարը, «Վոլֆսբուրգը» և «ՊՍՎ»-ն 1/8 եզրափակչում են (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» զրկվեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

Խմբային փուլի վերջին տուրից առաջ B խմբում «Վոլֆսբուրգն» ուներ 9 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 8, «ՊՍՎ»-ն՝ 7, և միայն «ԲԿՄԱ»-ն էր զրկվել 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:

Վճռորոշ խաղերում «Վոլֆսբուրգը» 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ «ՊՍՎ»-ն 2:1 հաշվով առավելության հասավ «ԲԿՄԱ»-ի նկատմամբ:

Այսպիսով, «Վոլֆսբուրգը» 12 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, «ՊՍՎ»-ն վաստակեց 10 միավոր և պայքարը կշարունակի երկրորդ տեղով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր, B խումբ

«Վոլֆսբուրգ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:2
Գոլերը՝ Նալդո 14′, 84′, Վիերինյա 29′ – Մարտյալ 10′, Գիլյավոգի 82’/ինքնագոլ

«ՊՍՎ Էյնդհովեն» – «ԲԿՄԱ»՝ 2:1
Գոլերը՝ Լյուկ դե Յոնգ 78′, Դևի Պրեպեր 86′ – Սերգեյ Իգնաշևիչ 76’/11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում