Հայտնի է՝ որքան են վաստակում Մովսիսյանն ու Օզբիլիսը

Հայտնի է՝ որքան են վաստակում Մովսիսյանն ու Օզբիլիսը

Հրապարակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։

Առաջատարը «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկն է՝ տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։ Ալեքսանդր Կոկորինն ու Էսեկիել Գարայն ստանում են տարեկան 5 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստների աշխատավարձը ներկայացված է հարկերի և բոլոր տեսակի վճարումների կատարումից հետո։ Հաշվի չեն առնված անհատական արդյունքներով նախատեսվող պարգևավճարները։

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 2,5 մլն եվրո աշխատավարձով կիսում է 16-22-րդ հորիզոնականները, իսկ նույն ակումբի հայ կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 30-44-րդ հորիզոնականում է՝ տարեկան 2 մլն եվրոյով։

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Մովսիսյանն ստացել է տարեկան 2,1 մլն եվրո, իսկ Օզբիլիսը՝ կրկին 2 մլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում