«Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

«Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալել էր «Դեպորտիվոյին»: Լուիս Էնրիկեի սաները չկարողացան հաղթանակ տոնել. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

39-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Լիոնել Մեսսին: 62-րդ րոպեին Ռակիտիչը կրկնապատկեց կատալոնացիների առավելությունը, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերին հաջողվեց երկու գոլ խփել. 77-րդ րոպեին աչքի ընկավ Լուկասը, իսկ 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ալեքս Բերխանտինյոսը:

Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ունի 35 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում ընթացող «Ատլետիկոյին» գերազանցելով 3 միավորով, իսկ «Դեպորտիվոն» 6-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 23 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բարսելոնա» – «Դեպորտիվո»՝ 2:2
Գոլերը՝ Մեսսի 39′, Ռակիտիչ 62′ – Լուկաս 77′, Ալեքս 86′

Հետևեք մեզ նաև Telegram-ում