Արտագնա խաղում «Ռեալը» պարտվեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Ռեալը» պարտվեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Վիլյառեալին»:

«Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 8-րդ րոպեին խփեց Ռոբերտո Սոլդադոն: Առաջին խաղակեսում Ռաֆայել Բենիտեսի սաները հաշիվը հավասարեցնելու համար առանձնակի ջանքերով աչքի չընկան, իսկ երկրորդ կեսում համեմատաբար ակտիվ էին, սակայն գրոհի եզրափակման փուլում ոչինչ չէր ստացվում:

Այսպիսով, «Ռեալը» բաց թողեց առաջատարներ «Բարսելոնայից» և «Ատլետիկոյից» միավորների տարբերությունը կրճատելու հնարավորությունը. «Արքայական» ակումբն ունի 30 միավոր և 5 միավորով զիջում է առաջատարներին: Հաղթանակից հետո «Վիլյառեալն» ունի 27 միավոր և շարունակում է զբաղեցնել հինգերորդ հորիզոնականը:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վիլյառեալ» – «Ռեալ»՝ 1:0
Գոլը՝ Սոլդադո 8′

Հետևեք մեզ նաև Telegram-ում