«Ռեալի» ֆուտբոլիստները Բենիտեսին սուրբծննդյան ընթրիքին չեն հրավիրել

«Ռեալի» ֆուտբոլիստները Բենիտեսին սուրբծննդյան ընթրիքին չեն հրավիրել

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիտները նախօրեին սուրբծննդյան ընթրիք են կազմակերպել, որին հրավիրված չի եղել թիմի մարզչական շտաբը։

Ինչպես հաղորդում է «Marca»-ն, ֆուտբոլիստները հավաքվել են Մադրիդի ռեստորաններից մեկում, որպեսզի լիցքաթափվեն ու ավելի լավ տրամադրված մոտենան տարվա վերջին հանդիպումներին, որոնցում մրցելու են «Ռայո Վալյեկանոյի» և «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին հինգ հանդիպումներից երեքում «Արքայական ակումբը» պարտություն է կրել։ Ավելի վաղ հրապարակումներ կային, որ Ռաֆայել Բենիտեսն սկսում է կորցնել ակումբի ղեկավարության վստահությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում